Google ընկերությունը մտադիր է ներկայացնել Google Earth ծառայության նոր տարբերակ։ Ծառայության շնորհանդեսը հարմարաեցված է լինելու Երկրի օրվան, որը նշվում է ապրիլի 22-ին, գրում է Ferra պորտալը։
ՀԻշեցնենք, որ հավելվածը ի սկզբանե թողարկվել է EarthViewer 3D անվանումով ու ստեղծվել Keyhole ընկերության կողմից, որը Google-ը գնել է 2004-ին։ 2005-ին հավելվածը վերագործարկվել է արդեն որպես Google Earth։ Անցած տարի գործարկվել է վիրտուալ իրականության համար նախատեսված տարբերակը։




























