Երեւանը գտնվում է Հայաստանի քաղաքաշինության նախարարության վերահսկողությունց դուրս, քաղաքը լի է անօրինական շինություններով: Աս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մայրաքաղաքի բնակիչների սահմանադրական իրավունքները ոտնահարվում են ի օգուտ որոշ ձեռնարկատերերի բիզնես-շահերի»,- ասաց նա, հավելելով, որ ինքը դիմել է քաղաքաշինության նախարարությանը, խնդրելով տեղեկատվություն տրամադրել Երեւանի կենտրոնում կառուցվող երեք շինությունների իրավաչափության վերաբերյալ: Դրանք են երկու ռեստորանային համալիրները Ուսանողական այգում, հյուրանոցային համալիր եւ առեւտրի կենտրոն Սարյան-Մաշտոց խաչմերուկում եւ դելֆինարիումին կոմիտասի այգում:

Նրա խոսքով, նախարարություն ոչ մի տեղեկություն չի տվել, թե ինչ սկզբունքներից ելնելով է այդ օբյեկտների շինարարության թույլտվություն տրվել եւ արդյոք, էկոլոգիական փորձաքննություն անցկացվե՞լ է: Լ. Գալստյանը նշել է, որ չեն կազմակերպվել բազմակողմանի հետազոտություն, հասարակական քննարկումներ, ինչը «Քաղաքաշինության մասին» օրենքի խախտում է:

Պատգամավորի ներկայացմամբ, Երեւանի կենտրոնում ոչնչացնում են կանաչ տարածքները:

Ինչ վերաբերում է դելֆինարիումին, ապա Քաղաքաշինության նախարարությանը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել, հետեւաբար նախարարությունը չի կարող որեւէ գնահատական տալ դրա կառուցման իրավաչափության վերաբերյալ:

«2008-ից գործում է գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, սակայն որոշված չեն նրա գործառույթներն ու գործիքները: Ի վերջո, սա խալիֆաթ չէ, այլ երկիր, որտեղ կա Սահմանադրություն, օրենքներ, որոնք պետք է պաշտպանվեն պաշտոնական կառույցների կողմից»,- ընդգծեց Լ. Գալստյանը:

Ի պատասխան, Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը  սահմանափակվեց միայն նշելով, որ Երեւանն իսկապես խնդիրներ ունի, ընդգծելով, որ նախարարությունը համապատասխան հարցերով դիմել է Երեւանի քաղաքապետին եւ սպասում է պատասխանի: Նա ասաց նաեւ, որ Երեւանի խնդիրները լուծելու քաղաքական կամք կա, հավելելով, որ իրավիճակը շտկել կարելի է միայն համագործակցելով, ոչ թե միմյանց մեղադրելով: