Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ին, Սայաթ-Նովա եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 59-ամյա Կարինե Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախություն) 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերի և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

Կարինե Ս.-ն հանձնվել է ոստիկանության Էրեբունու բաժին: