Instagram սոցիալական ֆոտոցանցը մի քանի նոր գործիքներ է ներդրել: Առաջինը «պատմություններում» սելֆի-սթիքերների ստեղծման եւ դրանք  էկրանի ցանկացած  մասում տեղադրելու հնարավորությունն է, հաղորդում է Վեստին:

«Մինի սելֆի» անելու համար հարկավոր է սեղմել smile կոճակը, իսկ հետո դիպչել ֆոտոխցիկի պատկերով նշանին, նշվում է ընկերության բլոգում: Սեփական լուսանկարից պատկեր ստանալու համար դրա չափը եւ արտաքին տեսքը հնարավոր է փոխել տարբեր էֆեկտների միջոցով:

Բացի դրանից, Instagram-ում եւս չորս գեոսթիքերներ են հայտնվել՝ Չիկագոյի, Լոնդոնի, Մադրիդի եւ Տոկիոյի: