Նոյեմբերի 16-ին անհայտ անձը Թբիլիսիի Վարկետելիի շրջանում գտնվող 108-րդ դպրոցի բակում դանակով հարվածել է 15-ամյա դպրոցականին: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, կասկածյալի կարգավիճակում է դանակահարված աշակերտի դասարանցին: Վրաստանի ՆԳն-ն դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել դեպքի հետ կապված:




























