Զապորոժյեի մարզային խորհուրդը 11-րդ նստաշրջանում որոշում է ընդունել դիմել Ուկրաինայի Գերագույն ռադային`ապրիլի 24-ը հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի օր հայտարարելու համար: Որոշման նախագիծը քննարկման է դրվել խմբակցությունների ղեկավարների կողմից: 

Ինչպես հաղորդում է Analitikaua.net-ը`  վկայակոչելով Զապորոժյեի մարզում Ուկրաինայի հայերի միությանը, քվերակության արդյունքում որոշում է ընդունվել ընդունել Գերագույն ռադայի պատգանավորներին դիմելը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հարգելու հետ կապված, դիմումը հղել Ուկրաինայի Գերագույն ռադա եւ այն հրապարակել «Запорізька правда» պարբերականում:

Ինչպես նշել է Զապորոժյեի մարզում Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Ռուդոլֆ Հակոբյանը` այն փաստը, որ №80 որոշմանը կողմ են քվերակել Զապորոժյեի մարզային խորհրդում ներառված բոլոր խմբակցությունների պատգամավորները, խոսում է պատմական արդարությանը ձգտելու, ինչպես նաեւ ապագայում նման հանցագործություններից խուսափելու նախազգուշացման մասին: