Իրանն աջակցում է միջազգային հետաքննության անցկացմանը` Իդլիբ նահանգի Հան-Շեյհուն քաղաքում ապրիլի 4-ին տեղի ունեցած ենթադրաբար քիմիական հետ կապված: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Քիմիական զենք կիրառելու մասին հաղորդագրությունները` որպես ինքնիշխան պետության ու ՄԱԿ-ի անդամի դեմ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ միջոցառումների պատճառ` շատ վտանգավոր գործողություններ են: Այդ փաստի առթիվ միջազգային հետաքննություն է անհրաժեշտ», - ասել է Զարիֆը:

Իրանը պատրաստ է համագործակցել ՌԴ-ի հետ` Հան-Շեյհունի միջադեպի օբյեկտիվ հետաքննության հարցում, ընդգծել է Զարիֆը:

«Մենք կբարձրացնենք մեր համագործակցության աստիճանը միջազգային մակարդակով, առաջին հերթին Հան-Շեյհունի ողբերգության օբյեկտիվ հետաքննության հետ կապված: Ռուսաստանն ու Իրանը կնպաստեն այն բանին, որ Հաագայում այդ միջադեպը հետաքննեն առավելագույն օբյեկտիվությամբ ու անկողմնակալությամբ»:

Զարիֆն ընդգծել է նաեւ, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի ոչ մի միակողմանի գործողություն ընդունելի չէ: