Փրինսթոնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ արհեստական ինտելկտը կարող է իր վրա վերցնել մարդկային նախապաշարմունքները, օրինակ` սեքսիստական հայացքները: Աշխատանքի արդյունքները հրապարակված են Science պարբերականում:
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ արհեստական ինտելսկտը մարդկանցից սովորում է կարծրատիպերն ու նախապաշարմունքները: Օրինակ` ռասիստական հայացքները կամ սեռական խտրականությունը: Դա է ապացուցել նաեւ ասոցացման թեստը:
Արհեստական ինտելեկտի նման պահերը գտնելն ու չեզոքացնելը գիտնականնրը շատ կարեւոր են համարում, քանի որ մարդիկ հաճախ են օգտագործում առցանց որոնումներն ու թարգմանությունները, ուստի նրանք կարող են հանդիպել նախապաշարմունքների:




























