Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին իր թեկնածությունը գրանցել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

2013 թվականին Ռոհանին ընտրություննեորում հաղթել է «Չափավորություն եւ զարգացում» կարգախոսով: Վերջին 4 տարիներին Իրանի նախագահին հաջողվել է «Մեծ վեցյակի» խմբի հետ կնքել միջուկային համաձայնագիրը եւ ինֆլյացիան նվազեցնել մինչեւ վերջին 10 տարվա նվազագույն մակարդակ:

Իրանի նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումը սկսվել է Իրանի ՆԳՆ-ի կենտրոնակայանում: Գրանցումը կտեւի 5 օր՝ մինչեւ ապրիլի 15-ը, որից հետո Սահմանադրության պահապանների խորհուրդը ապրիլի 16-ին կսկսի գրանցված թեկնածուների ստուգումը, թեկնածուների վերջնական ցուցակը ՆԳ նախարարությունը կհրապարակի ապրիլի 26-27-ը: Մայիսի 19-ին Իրանում տեղի կունենան 12-րդ նախագահական եւ 5-րդ քաղաքային ու գյուղական խորհուրդների ընտրությունները, նաեւ որոշ ընտրատարածքներում խորհրդարանական ընտրությունները: