Հարյուրավոր YouTube-ալիքներ են կոտրվել  OurMine հաքերական խմբավորման կողմից, հայտնում է The Sydney Morning Herald-ը։

Հաքերներն այդ իրադարձությունը անվանել է «խոշորագույն գրոհ YouTube –ի» վրա։ Չարագործներն, ինչպես միշտ, իրենց կողմից կոտրված տեսահոլովակները ստորագրել են   «Ողջույն, սա OurMine-ն է, մի անհանգստացեք, մենք պարզապես ստուգում ենք ձեր անվտանգությունը» գրությամբ։  Գրոհի հետեւանքները վերացվել են, իսկ տվյալների արտահոսքից հաջողվել է խուսափել։