Դեպի Սիրիայի ու Հորդանանի միջեւ սահման ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղափոխման թեման ապրիլի 14-ին քննարկվել է Ռուսաստանի, ՍԻրիայի ու Իրանի արտգործնախարարներ Սերգել Լավրովի, Վալիդ Մուալեմի ու Մոհամադ Ջավադ Զարիֆի եռակողմ բանակցություններում։ Բացի դրանից կողմերը քննարկել են սիրիական Իդլիբ նահանգում քիմհարձակման հետաքննությանը վերաբերող հարցերը։ Նախարարները նաեւ անդրադարձել են այն հնարավոր համատեղ քայլերին, որոնք պետք է ուղղված լինեն Սիրիայում լարվածության էսկալացիայի ու քաղաքական գործընթացի ձախողման կանխմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։

Եռակողմ ձեւաչափով քննարկվել է նաեւ ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղափոխումը Սիրիայի ու Հորդանանի միջեւ սահման։ «Այս թեման իրոք ակտիվ քննարկվել է լրատվամիջոցներում, ու նաեւ կան որոշ զեկույցներ ուժերի մոբիլիզացիայի ու այն մասին, որ ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխել Հորդանանի հետ հարավային սահմանների մոտ,- ասել է Մուալեմը,- Այդ հարցը մենք քննարկել ենք, ու ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք ընդհանուր ընթացակարգեր ունենք ցանկացած ագրեսիայի դեմ, որը կարող է տեղի ունենալ Սիրիայի նկատմամբ»։

Մի շարք արաբական լրատվամիջոցներում վերջերս տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Հորդանանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան ծրագրում են սիրիական բանակի դեմ նոր ճակատ բացել երկրի հարավում։ Դրա համար ԱՄՆ-ն, ինչպես վստահեցնում են լրատվամիջոցները, արդեն ռազմական տեխնիկա է տեղափոխել Հորդանանի հետ սահմանի մոտ։

«ՏԵսել ենք այդ հաղորդագրությունները , փորձել ենք պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը։ Մեզ ոչ պաշտոնական աղբյուրներով հասկացրել են, որ խոսքն իբրեւ Սիրիայում ու Իրաքում ԻՊ դիրքերի միջեւ հաղորդակցության ուղիները կտրելու մասին է։ Կշարունակենք զբաղվել այդ հարցով, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը միակ բանն է, որը պետք է տեղի ունենա Սիրիայի տարածքում՝ զինված ուժ կիրառելու առումով»,- ասել է Լավրովը։