Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ ապրիլի 14-ին, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի մահվան 25-րդ տարելիցը:

«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում  և պաշտպանում է այն»,- սա էր նրա համոզմունքը: