Ստավրոպոլում կպարգեւատրվի այն ոստիկանը, ով կանխել է հայերի եւ թուրքմենների միջեւ կռիվը: Ստավրոպոլի իրավապահ մարմնի ղեկավար Ալեքսանդր Գորովոյը հաղորդել է, որ օպերատիվ տեղեկատվություն ստացած օպերատիվ աշխատակիցը «կստանա նյութական բավականին շոշափելի պարգեւ»:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ նոյեմբերի 15-ին ոստիկանները ձերբակալել են Հայաստանի եւ Թուրքմենստանի 26 քաղաքացիների, ովքեր մտադրվել էին Ստավրոպոլի արվարձաններից մեկում հաշիվներ պարզել:
«Նախօրեին կեսօրին Օկտյաբրսկի շրջանում նոր կառուցվող խանութի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Թուրքմենստանի 3 եւ Հայաստանի 8 քաղաքացիների միջեւ»: «ՌԻԱ նովոստիին» իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել էր, որ նույն օրն ավելի ուշ Ստավրոպոլի արվարձաններից մեկում հավաքվել է շուրջ 70 մարդ` 20-25 տարեկան (20 հայ եւ 50 թուրքմեն), ովքեր «իրենց ագրեսիվ են պահել»:
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 213 հոդվածով, խուլիգանության համար:
Ստավրոպոլում հայերի ու թուրքմենների միջեւ կռիվը կանխած ոստիկանը կպարգեւատրվի

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























