Իտալիայի ոստիկանությունը նոյեմբերի 17-ին Նեապոլում ձերբակալել է կամորայի` Հարավային Իտալիայի Կամպանի շրջանում գործող հզոր հանցավոր կազմակերպության պարագլուխներից մեկին`  47-ամյա Անտոնիո Իովինեին (Antonio Iovine):

Օ Նիննո մականունով Իովինը, որը համարվում է Իտալիայի առավել վտանգավոր երեսուն հանցագործներից մեկը, 16 տարի գտնվում էր համազգային հետախուզման մեջ: Նա ամենհզոր հանցավոր կլաններից մեկի` «Կազազելի» (Casalesi) պարագլուխն էր, որն ահուսարսափի մեջ էր պարում Կազերտայի եւ Հարավային Իտալիայի այլ շրջանները:

Իովինեն դատապարտվել է ցմահ բանտարկության: Ձերբակալության ժամանակ, կամորային պարագլուխը չի դիմադրել, այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: