Փորձնական թռիչք իրականացնելու ժամանակ նոյեմբերի 17-ին, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչը կորել է  Ալյասկա նահանգի օդային տարածքից:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Էլմենդորֆի պաշտոնական օդային բազայի պաշտոնական կայքը, որտեղից ինքնաթիռը օդ է բարձրացել, դեռեւս պարզ չէ, թե ինչ է պատահել  կործանիչի եւ օդաչուի հետ: Ներկայումս փնտրում են օդաչուին եւ ինքնաթիռը:

F-22 Raptor հինգերորդ սերնդի միակ կործանիչն է, որը կիրառվում է բանակում: Մասնագետների գնահատմամբ, մեկ ինքնաթիռի արժեքը 140 մլն դոլարից ավելին է: