Electronic Arts հրատարակչությունը պաշտոնապես հայտարարել է  Need for Speed - Shift 2 ավտոմրցաշարային խաղի հաջորդ սերիայի թողարկման մասին:  Eurogamer –ի հաղորդմամբ, խաղը կթողարկվի պերսոնալ համակարգիչների վրա, ինչպես նաեւ PlayStation 3 եւ Xbox 360-ի վրա 2011 թվականի գարնանը:

Need for Speed – Shift թողարկվել էր  2009 թվականի սեպտեմբերին: Ի տարբերություն խաղի նախորդ սերիաների` Shift-ը ավտոմրցաշարերի իրական խթանիչ է:

2010 թվականի նոյեմբերի դրությամբ խաղի վաճառքը հասել է 5 մլն օրինակի: