Երուսաղեմում Տիրոջ Սուրբ Հարության տաճարում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու զատկական հրաշքին` Սրբագործ կրակի վայրէջքին: Սուրբ կրակը հայտնվեց Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ:

Ինչպես Երուսաղեմից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, կրակը հայտնվեց Տիրոջ գերեզմանի  ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել  Քրիստոսի  մարմինը: Հենց այնտեղ էր, դարավոր ավանդույթի համաձայն, Սրբագործ կրակի համար աղոթում ուղղափառ պատրիարքը: Հնագույն արարողակարգի համաձայն`  Քուվուքլիուի մուտքի մոտ եւ Թեոֆիլոս 3-րդի հագուստները, եւ  բուն եկեղեցին մանրազնին դիտարկվել են կրակի արհեստական ստացման ցանկացած միջոցի հավանականությունը պարզելու համար:

Պատրիարքը կրակը փոխանցեց հավատացյալներին,  որոնք դրանից վառեցին 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան:

Հատկանշական է, որ մահմեդականները նույնպես ընդունում են կրակի աստվածային էությունը, որի  ծագումը դեռեւս չի բացատրվում գիտությամբ: Նրանք քրիստոնյաների հետ գտնվում են Երուսաղեմի Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում եւ Սրբագործ կրակի մասը տուն են տանում: