Իրանը ներկայացրել է սեփական արտադրության ուսումնական ինքնաթիռը, որը կոչվում է «Կավսար»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Tasnim գործակալությանը:

«Այս ինքնաթիռը նախագծվել ու ստեղծվել է բացառապես սեփական ուժերով` երկրի ռազմաօդային ուժերի պատվերով ու մասնակցությամբ: Բացի օդաչուների ուսուցումից, ինքնաթիռը կարող է օժանդակ դեր կատարել` իրականացնելով սպառազինության փոխադրում: Հույս ունեմ, բոլոր անհրաժեշշտ փորձարկումներից հետո այն կհայտնվի ռազմաօդային ուժերում», — հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներկա է գտնվել ցուցադրությանը` նվիրված պաշտպանության նախարարության ձեռքերումներին: Ցուցադրությանը ներկայացվել են նաեւ «Մահաջեր-6» տակտիկական անօդաչու սարքը, հականավային թեւավոր «Նասիր» հրթիռները, «օդ-օդ», «Ֆաքուր» անվամբ հրթիռները: Բացի այդ, զինծառայողներին  կարգադրվել է դաշտային զորավարժություններ անցկացնել, ինչպես նաեւ ուսումնական թռիչքներին նախապատրաստել «Կահեր-313» կործանիչները: