Reddit ֆորումի օգտատերը Youtube –ի ինտերֆեյսի  մութ ռեժիմ է հայտնաբերել, գրում է The Verge–ը։

Պարբերականը նշում է, որ մութ երանգներով ձեւավորումը հավանաբար ստեղծվել է նրանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում տեսահոլովակներ դիտելով ու կարիք ունեն այնպիսի ֆոնի, որը նրանց աչքերին «հանգստանալու» հնարավորություն կտա։

Կայքի մութ տարբերակը կարելի է ակտիվացնել Google Chrome բրաուզերի վերջին տարբերակում։ Անհրաժեշտ է բացել գործիքների Console ներդիրը (Ctrl+Shift+I Windows-ի համար ու Option+Command+I Mac-ի համար) , տեղադրել տեքստը՝ document.cookie="VISITOR_INFO1_LIVE=fPQ4jCL6EiE" ու սեղմել Enter։

Գլխավոր մենյուի մեջ էջի թարմացումից հետո հայտնվում է «գիշերային ռեժիմ» կետը։

YouTube -ը պաշտոնապես չի անոնսել նոր ֆունկցիան։ Պարբերականը կարծում է, որ դա այն մի քանի նորամուծություններից է, որոնք կայքը պատրաստում է վերագործարկման։