Գիտնականները համարում են, որ արհեստական վերարտադրողական օրգաններով ռոբոտների ստեղծումը արդեն անիրատեսական չէ։ Կատարելագործված զգայարաններով կիբորգները այսօր համարվում են արհեստական ինտելեկտի ստեղծման առաջնային ուղղություններից մեկը, հայտնում է Daily Star-ը։
Բժիշկ Հորդի Վալվերդուի խոսքով, վերջին տասնամյակներին մարդանման ռոբոտների ստեղծման աշխատանքներով հարյուրավոր մասնագետներ են զբաղվում։ Այդ գործընթացը կոչվում է էկտոգենեզ, ինչը ենթադրում է կանացի վերարտադրողական համակարգի ստեղծում, որն ունակ կլինի մեքենայի ներսում կրել առողջ մարդկային երեխա։
Բարսելոնայի համալսարանի գիտնականների տվյալներով, վերջին տասնամյակներին գիտական փորձերով ուսումնասիրվում է «մարդկային ու արհեստական արգանդից ծնվելու» հնարավորությունը։ Այդ թեմայով արդեն ավելի քան երկու հարյուր գիտական աշխատություն է գրվել։
Հիմա ուժեղ սեռի ներկայացուցիչները արդեն կարող են իրենց համար գնել ֆեմբոտ, որը կարող է բավարարել սիրառատ տղամարդկանց որոշակի պահանջները։ Իսպանիայում օրինակ արդեն բացվել է հաստատություն՝ «մեծահասակների համար տիկնիկներով»։




























