Samsung Electronics Co. ընկերությունը Samsung-ի փաստացի ղեկավար Լի Ջեենի ձերբակալությունից դադարեցրել է միավորման բոլոր գործարքները եւ հրաժարվել նոր ներդրումներից: Ըստ RNS-ի՝ ընկերության ղեկավարին մեղադրում են կաշառակերության մեջ:

Սա կարող է նվազեցնել ապագայում փոփոխություններին արձագանքելու ընկերության կարողությունը, ինչը սպառնում է նվազեցնել Samsung Electronics-ի մրցունակությունը:

Բացի այդ՝ Samsung-ը դադարեցրել է իր կառուցվածքի բարեփոխումները, որը պետք է ընկերությունն ավելի թափանցիկ եւ բաժնետերերին հաշվետու դարձներ: