Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտել է 25 անգամ:

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին եւ լույս 16-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 450 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: