Իրանը Հահաօդայինպաշտպանության (ՀՕՊ) համակարգ է մշակել, որն օժտված է նույն հնարավորություններով, ինչ որ ռուսական արտադրության С-300 զենիթային համակարգը։ Համակարգը հաջողությամբ փորձարկվել է։ Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Մոհամադ Հասան Մանսուրիանը։
Նրա խոսքով, Իրանը նման քայլի գնացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Իրանին С-300 զենիթային համալիր վաճառելու գործարքը, հայտնում է Press.TV-ն։
Մանսուրիանը նշել է, որ Հակաօդային պաշտպանության իրանական համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի մոտ ժամանակներս։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ՀՕՊ համալիրների վաճաքի մասին պայմանագիրը կնքվել էր 2007 թվականի վերջին։ Սակայն Ռուսաստանը չեղյալ էր հայտարարել Իրանին С-300 զենիթային համալիր վաճառելու գործարքը՝ հայտարարելով, որ զենիթահրթիռային համալիրի մատակարարումը հակասում է ՄԱԿ-ի բանաձեւին։




























