Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը կիսվել է իր տեսությամբ, թե ինչ տեղի կունենա 2075-ին աշխարհում, հաղորդում է USA Today-ը։

Նրա խոսքով՝ ընկերությունը «գոյություն կունենա երկար ժամանակ, ինչպես IBM»-ը, որը հիմնվել է 1911-ին։ «Տեսեք, թե որքան փող ունի Apple-ը։ Այն կարող է ներդրվել ցանկացած տեղ։ Ծիծաղելի կլիներ ենթադրել, որ Apple-ը չի գոյատեւի մինչ 2075 թվականը։ Նույնը վերաբերվում է Google-ին ու Facebook-ին», — կարծում է նա։

Վոզնյակը նաեւ ասել է, որ 2075 թվականին մարդիկ կապրեն անապատներում, քանի որ դա կատարյալ վայր է ապագայի քաղաքի համար։ Նրա կարծիքով՝ մարդկանց կյանքում կարեւոր դեր կխաղա արհեստական ինտելեկտը։

Վոզնյակը վստահ է, որ 2075-ին մարդկանց կհաջողվի գաղութացնել Մարսը, եւ այն կդառնա երկրացիների արդյունաբերական կենտրոնը։