Վիրուսային ESET լաբորատորիայի մասնագետները Google Play-ում նոր վտանգավոր հավելվածներ են հայտնաբերել, որոնք գողանում են  PayPal-ում եւ Paxful-ում օգտահաշիվների տվյալները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերությանը։ 

Նշվում է, որ առաջին վնասակար հավելվածը՝ Boost Views-ը,  Google Play-ում առաջխաղացվել է որպես YouTube-ում գումար վաստակելու միջոց։ Հավելվածի թողարկումից հետո օգտատիրոջն առաջարկվել է ընտրել երկու գործառույթներից մեկը՝  YouTube-ում տեսագրություն դիտել՝ դրա համար «աշխատավարձ» ստանալով կամ մեծացնել սեփական աիքի դիտումների քանակը։

Միջոցները PayPal-ին փոխանցելու համար ավտորիզացման հատուկ համակարգ է նախատեսված, սակայն մուտքանունն ու գաղտնաբառը մուտքագրելուց հետո հավելվածը սխալի մասին հաղորդագրություն է ուղարկում, այնինչ PayPal-ի օգտահաշիվների տվյալներն ուղարկվել են մշակողների ջնջված սերվերներին։ 

Երկրորդ հավելվածը PaxVendor-ն է, որն օգտագործել է Paxful բիթքոյինի հանրաճանաչությունը։