Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) եւ Google ընկերությունը խաղաղության համաձայնագիր են կնքել, հաղորդում է Meduza-ն։
Ըստ կողմերի ձեռք բերած պայմանավորվածության՝ Google-ը 438 մլն ռուբլի տուգանք կվճարի, որը ԴՀԾ-ն նրանից պահանջել է 2016-ի օգոստոսին՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար։ Ընկերությունը նաեւ երկու տուգանք կվճարի ԴՀԾ-ի կարգադրությունները չկատարելու համար, որոց ընդհանուր գումարը կկազմի 1 մլն ռուբլի։
Google-ը նաեւ համաձայնել է չպահանջել հեռախոսներին ներբեռնել միայն իր հավելվածները եւ չսահմանափակել ցանկացած մրցակից ծառայության բեռնումը։ Փաստացի արտադրողները կկարողաննա վաճառել Android սարքավորումներ։
Համաձայնագիրը տարածվում է Ռուսաստանում վաճառքի համար նախատեսված սարքավորումների վրա եւ կգործի 6 տարի, 9 ամիս ժամկետում։
Պայմանավորվածության շրջանակներում կողմերը հետ են կանչում դատարաններից միմյանց նկատմամբ բոլոր հայցերը։




























