«Իրանը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով»,- այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Նրա խոսքով, եթե Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա դադարի արտաքին ճնշումը, ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի:

Նրա խոսքով, Իրանը ողջունում է կողմերի ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Իրանը բազմիցս է ցանկություն հայտնել միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման գործում: