Իրանում Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմենիի դամբարանի մոտ մեկնարկել է Բանակի ազգային օրվան նվիրված արարողությունը։

Շքերթին ներկա է գտնվել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը տոնը բացել է ողջույնի խոսքով, հաղորդում է IRNA-ն։

Զինվորական շքերթին մասնակցում են Իրանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, «Սեպահ» կորպուսը, ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը։

Բացի այդ՝ կներկայացվեն հակաօդային պաշտպանության ոլորտում երկրի վերջին ձեռքբերումները։