ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Ֆլորիդայի միջազգային համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ:

Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դասախոսությանը ներկա են եղել միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներն ու դասախոսները:

Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, կարգավորման այժմյան ընթացքը, անդրադարձել նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

Հանդիպման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է հակամարտութքյան խաղաղ կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը եւ պետականաշինության գործընթացին վերաբերող հարցերին: