Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին համեմատել է կոկորդիլոսի հետ՝ Լոնդնոի արքայական միջազգային քոլեջում իր ելույթի ժամանակ մեջբերելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը, հաղորդում է Depo.ua-ն։

«Չերչիլն ասել է 1942 թվականի հունվարին՝ յուրաքանչյուրը հույս ունի, որ եթե բավականաչափ կերակրի կոկորդիլոսին, կոկորդիլոսն իրեն բոլորից ուշ կուտի։ Մի տեղ կա, որտեղ այդ խոսքերը հատկապես ակտուալ են։ Այդ վայրը Ուկրաինան է, իսկ կոկորդիլոսը, որին շատերը կցանկանային կերակրել, ոպեսզի նրանց այսօր չուտի, Ռուսաստանն է», — հայտարարել է Պորոշենկոն։

Նա հավելել է, որ Ռուսաստանը «երբեք չի կշտանա»։ «Նա չի հավատում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, նա հավատում է աշխարհին գերիշխելուն ու ազդեցության գոտուն, նա կանոններով չի խաղում։ Ռուսաստանը կանոններով չի խաղում, նրա միակ օրենքը՝ Ռուսաստանը միշտ հաղթում է՝ անկախ ամեն ինչից,-ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը»։