Մոնղոլիան իր պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է արբանյակի արձակում, որը կոչվում է Mongol Sat-1, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ արբանյակի արձակումն իրականացվել է արբանյակային կապի չինական Asia Broadcast Satellite օպերատորի մասնակցությամբ: Ակնկալվում է, որ սարքը կապահովի հեռարձակման, արբանյակային կապի եւ ինտերնետի աշխատանքները, կնպաստի Մոնղոլիայում հաղորդակցության զարգացմանը: Արբանյակի արժեքի եւ արձակման վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Արբանյակի արձակման նախագիծը սկսվել է 10 տարի առաջ»,- ասել է Պետական մեծ խուրալի նախագահ Միեէգոմբին Էնհբոլդը՝ հավելելով. «Սա պատմական հաջողություն է եւ մենք հպարտ ենք, որ Մոնղոլիան տիեզերք է ուղարկում իր առաջին արբանյակը»:




























