Հիմա քննարկվում են Իրանի դեմ պատժամիջոցների հարցի լուծման զանազան տարբերակներ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։

«Ցանկացած գործողություն, որը մենք ձեռնարկում ենք, անցնում է ներքին հաստատում գործակալությունների կողմից , որպեսզի այն համապատասխանի ցանկալի արդյունքի ապահովմանը։ Պատժամիջոցները շատ դեպքերում արդյունավետ գործիքներ էին»,- փաստել է Սփայսերը։ «Մենք հիմա դիտարկում ենք այս իրավիճակում հասանելի տարբերակները,- ասել է նա,- Ակնհայտ է, որ մենք տեղյակ են այդ գործողությունների հնարավոր բացասական հետեւանքների մասին՝ անկախ նրանից, դա տնտեսական, քաղաքական թե ռազմական միջոցառում է»,-հայտնում է «Ամերիկայի ձայնը» ։

Մինչ այդ նախագահ Թրամփը կարգադրել էր միջգերատեսչական ստուգում իրականացնել, պարզելու համար, արդյոք Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը համապատասխանում է 2015-ին Թեհրանի միջուկային ծրագրի մասին կնքված համաձայնագրին ու ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։