Հայաստանի խորհրդարանը հաստատել է Վերահսկիչ պալատի 2011 թվականի աշխատանքային պլանը։
Ինչպես հայտնել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, 2011-ին կառույցը ծրագրային ստուգումներ է իրականացնելու։
2011-ին Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանի արտաքին գերատեսչությունը, մասնավորապես՝ դիվանագիտական կորպուսը՝ դեսպանատների եւ հյուպատոսությունների գործունեությունը։
«Կվերահսկվի» նաեւ Դատական դեպարտամենտի, Կրթության պետական կոմիտեի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի վարչակազմերի գործունեությունը։ Վերահսկիչ պալատն առաջին անգամ կզբաղվի նաեւ շրջակա միջավայրով։ Նրա ուշադրությունից չեն վրիպի Գյուղատնտեսության նախարարությունը եւ առողջապահական ոլորտը:




























