Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման տոնին` ապրիլի 22-ին, ժամը 10:30-ին, Գեղարքունյաց թեմի Գավառի Ս. Կարապետ եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ` հանդիսապետությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի: 2016 թվականին այս տոնը հռչակվել է թեմի Ս. Կարապետ եկեղեցու ուխտի օր:

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիսավոր կերպով եկեղեցի կտարվի համաքրիստոնեական սրբի մասունքներն ամփոփող մասնատուփը:

Սրբի մասունքները եկեղեցում կմնան մինչեւ 17:00-ը` բարեպաշտ ժողովրդի խոնարհման եւ երկրպագության համար: