Ժողովրդավարությունը  բացարձակ հասկացություն է, սակայն աշխարհի եւ ոչ մի երկրում չկա բացարձակ ժողովրդավարություն: Այդ մասին նոյեմբերի 18-ին տեղի ուենցած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ մեկնաբանելով Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վիճակը:

«Հարեւան երկրների համեմատ Հայաստանում մամուլը բավական անկախ է, երկրում գործում է կուսակցական համակարգը, ընտրությունները ավել կամ պակաս նորմալ են անցնում, դրանց մասնակցում են քաղաքական բոլոր ուժերը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ նախագահական ընտրություններին մասնակցում են մրցակցող մի քանի թեկնածուներ: «Իհարկե, մենք բոլորս ուզում ենք, որ երկրում բազմակարծություն լինի, լավ կլիներ, որ որոշ հեռուստաընկերոթյուններ լուսաբանեին իրադարձություններն առանց գրաքննության»,- նկատել է դեսպանը: