Ամերիկյան Master & Dynamic էլեկտրոնիկա արտադրողը անլար բարձրախոսի նոր մոդել է ներակայցրել՝ MA770։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Highsnobiety-ին։ Սարքավորումը պատրաստված է բետոնից ու կշռում է մոտ 16կգ։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ընտրել են հենց այդ նյութը, որովհետեւ բետոնը լավ է կլանում թրթռումը՝ ի տարբերություն փայտի կամ պլաստմասի։
Գաջեթը կարելի է նախապես պատվիրել։ Այն արժե 1800 դոլար։



























