Բլոգեր Սոնի Դիքսոնը իր թվիթերում հրապարակել է նոր iPhone 8–ի կորպուսի սխեման։ Լուսանկարում պատկերված է սմարթֆոնի ետեւի կափարիչը, հայտնում է Lenta –ն։
Ըստ լուսանկարների, մատնահետքերի Touch ID սկաները տեղափոխվելու է ետեւի կափարիչի վրա։ Ընդ որում այն գտնվելու է կորպուսից ներքեւ՝ լոգոտիպի տակ։ Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը ենթադրել է, որ Apple-ը բարդություններ է ունեցել սկաները սմարթֆոնի դիսփլեյի տակ ինտեգրելու հարցում, եւ շատ հնարավոր է նույնիսկ առհասարակ հրաժարվի դրանից։
Գծագիրը նաեւ ցույց է տալիս, որ սմարթֆոնը կստանա ուղղահայաց տեղակայման կրկնակի տեսախցիկ՝ VR- կոնտենտի նկարահանման համար։ Նշված են նաեւ հեռախոսի կորպուսի չափերը՝ 149․5 մմ բարձրություն ու 72․5 մմ լայնություն։ iPhone 8-ի հաստությունը, ըստ շրջանառվող լուրերի, կկազմի 8․6 մմ։




























