2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանում արտադրության մեջ տեղի է ունեցել 196 դժբախտ դեպք:

Ինչպես հայտնել են ադրբեջանական APA գործակալությանը Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից, դժբախտ պատահարներից ամեն 4-րդը տեղի է ունեցել շինարարության ոլորտում:

Ընդհանուր առմամբ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դժբախտ պատահարից զոհվել է 55 մարդ, որից 25-ը` զբաղված են եղել շինարարության ոլորտում, եւս 165 մարդ տուժել են , որից 37-ը` շինարարության ոլորտում զբաղվածներ: