Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 18-ին Բաքվում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի  հետ:

Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, միջզգային հարցերն ու Կասպից ծովին վերաբերող խնդիրներ:

Նկատենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հաղորդել է, որ Մեդվեդեւը եւ Ահմադինեժադը քննարկելու են Թեհրանի ատոմային ծրագիրը: