Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը հերքում է, որ Վրաստանի իշխանությունը հետապնդում է ջավախահայերին: Այս մասին նա հայտարարել է Սիդնեյի համալսարանի դասախոսության ժամանակ` պատասխանելով Ավստրալիայի հայկական կոմիտեի նախագահ Վարդան Մկրտչյանի հարցին:

Սիդնեյի համալսարանում Նալբանդովը դիմելով լսարանին նշել է, որ Վրաստանը զարգացնում է իր հարաբերությունները Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ, սակայն անտեսել է ներքին խնդիրները, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին:

Պատասխանելով Մկրտչյանի այն հարցին, թե  ինչպե՞ս է պատրաստվում Վրաստանը մուտք գործել Եվրամիություն եւ Ավստրալիայի հետ հարաբերություններ ստեղծել, եթե  հետապնդում է Ջավախքում ապրող հայերին ու սեփականացնում հայկական եկեղեցիները, Նալբանդյանը պատասխանել է.

«Վրաստանում չկա ոչ մի հետապնդում ազգային փոքրամասնությունների նկատմամբ»:

Նալբանդովը նաեւ հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին չի կարող ունեցվածք ունենալ Վրաստանում, քանի որ այն այդ երկրում գրանցված չէ: