Իլոն Մասկը հաստատել է «նեյրոնային ժանյակի» տեխնոլոգիայի զարգացման իր ծրագրերը` Neuralink ընկերության օգնությամբ, հաղորդում է WSJ-ն:

Neuralink-ը պատրաստվում է մարդու ուղեղում էլեկտրոդներ տեղադրել, որոնք առաջին փուլում հնարավոր կլինի օգտագործել դրա պաթոլոգիաների դեմ պայքարի համար: 

Հետագա ծրագրերը նախատեսում են նեյրոինտերֆեյսի այնպիսի զարգացում, որոնց շնորհիվ նրանք կկարողանան փոխարինել մարդու լեզվին նրկայիս տեսքով:

Մասկը ենթադրում է, որ առանց գլխուղեղի պաթոլոգիայի նման նեյրոինտերֆեյսները մարդիկ կկարողանան գործածել 8–10 տարվա ընթացքում:

Neuralink-ի ներկայացուցիչը հստակեցրել է, որ Մասկը ծրագրում է լինել ընկերության գլխավոր տնօրեն: