«Երեւան-Սեւան» մայրուղու երկայնքով ում ձեռքն ինչ ընկել է՝ դրել է։ Դա պետք է կանոնակարգել»,- այսօր` նոյեմբերի 18-ին կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում հայտարարեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։
Այսօր կառավարությունը հաստատել է միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առեւտրի եւ սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգ, որով կանոնակարգվելու է մայրուղիների երկայնքով ընթացող կառուցապատումները։ Նախարարը խոստացավ, որ գործող հիմնական շինությունները չեն քանդվի, սակայն բոլոր հետագա կառուցապատումները պետք է համապատասխանեն կատալոգի պահանջներին։
Կատալոգում ներառված են թվով 10 առեւտրի եւ սպասարկման օբյեկտների նախագծային տիպային առաջարկներ` տեղական շինանյութերի կիրառմամբ, ճարտարապետահատակագծային սկզբունքային եւ ճակատների հնարավոր այլընտրանքային լուծումների դասակարգմամբ:




























