Նախադպրոցական կրթությունը 2011թ. առաջին անգամ ֆինանսավորում կստանա Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ նախկինում այդ ոլորտը գտնվում էր տեղական կառավարման մարմինների ենթակայության տակ:

Ըստ Աշոտյանի՝ 19-ամյա փորձը ցույց է տվել, որ երկրի համայնքներն ի վիճակի չեն ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Կրթության որակը բարձրացնելու համար կառավարությունը որոշել է նախադպրոցական կրթության ծրագիր ներդնել, նախ պիլոտային, ապա՝ Համաշխարհային բանկի ծրագրով: Այդ ծրագրով երկրի 4 շրջաններում գործող մանկապարտեզների բազայի վրա ֆինանսավորվել է նախադպրոցական կրթության մոտ 50 մոդել: Մինչ 2014թ. ծրագիրը ընդլայնվելու է Երեւանի բոլոր շրջաններում իսկ ֆինասնավորման ծավալը կաճի:

«Մինչեւ 2015թ. մենք ցանկանում ենք ապահովել երեխաների 90 տոկոսի ներգրավվածությունը նախադպրոցական կրթությունում»,- ասել է նախարարը:

Նշենք, որ պետբյուջեի նախագծով 2011թ. նախատեսվում է կրթության ոլորտին հատկացնել 107,9 մլն դրամ, ինչը 8,6 տոկոսով ավելի է, քան 2010թ. բյուջեով: