Միջազգային տիեզերակայանի աստղոնավորդները «բռնել են» Cygnus բեռնագտար տիեզերանավը Canadarm մանիպուլյատորի միջոցով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: NASA-ի հեռարձակման ժամանակ աստղոնավորդ Փեգի Ուիթսոնը հայտարարել է, որ բեռնատարին «բռնել են»:

Atlas V հրթիռ կրիչը տիեզերական բեռնատարով դեպի ՄՏԿ իր թռիչքը մեկնարկել է ապրիլի 18-ին` Ֆլորիդայում գտնվող Կանավերալ հրվանդանից: Cygnus-ում գտնվում է պարենամթեերք, սարքեր` փորձերի համար, սարքավորումներ` բաց տիեզերք դուրս գալու համար եւ համակարգչային ապահովում`3,5 տոննա ընդհանուր քաշով: