Հայաստանի խորհրդարանն սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնելու օրենքում փոփոխություններ կատարելում մասին օրինագիծը:
Ինչպես նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տվյալ օրենքը նպատակ ունի աջակցել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր ժամանակին խուսափել են զինծառայությունից եւ վախենում են քրեական պատասխանատվությունից:
Փաստաթղթով նախատեսվում է ազատել այդ անձանց քրեական պատասխանատվությունից որոշակի վճարի դիմաց, որն առավելագույնը կարող է հասնել 1 մլն 800 հազար դրամի (5000 դոլար): Այն անձինք, սակայն, որոնք այդ ընթացքում սովորել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ունեն երկու եւ ավելի երեխաներ, կամ հաշմանդամ են դարձել, ավելի փոքր տուգանք կմուծեն:





























