Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության փակման արարողության ժամանակ ամփոփվել են նաեւ Տալի հուշամրցաշարի արդյունքները: Լեւոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը եւ Շաքրիյար Մամեդյարովը հավասար միավորներով բաժանել էին առաջին տեղը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո եւս Արոնյանն ու Կարյակինը հավասար են եղել, իսկ Մամեդյարովը մնացել է երրորդ տեղում: Տալի հուշամրցաշարը պաշտոնապես այս տարի ունեցավ երկու հաղթող, սակայն գավաթը մեկն է: Արոնյանն այն մեծահոգաբար զիջել է ավելի երիտասարդ Կարյակինին, առավել եւս, որ նվաճեց նաեւ բլիցի աշխարհի չեմպիոնի գավաթը: Կազմակերպիչները խոստացել են Արոնյանի համար նույնպես գավաթ պատվիրել եւ հենց պատրաստ լինի անմիջապես ուղարկել հայ գրոսմայստերին, գրում է Chess-news-ը: