Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 18-ին գրանցել է նախագահի 10 թեկնածուի, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Թեկնածուներն են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Գրիգորի Կոստուսեւը, Ալեքսեյ Միխալեւիչը, Վլադիմիր Նեկլյաեւը, Յարոսլավ Ռոմանչուկը, Վիտալի Ռիմաշեւսկին, Անդրեյ Սաննիկովը, Նիկոլայ Ստատկեւիչը, Վիկտոր Տերեսչենկոն եւ Դմիտրի Ուսսը:
ԿԸՀ-ն չի գրանցել Վլադիմիր Պրովալսկուն, քանի որ նրա ներկայացրած ստորագրություններից իրական են եղել ընդամենը 118-ը, ինչը բավարար չէ թեկնածությունը գրանցելու համար:





























