Երեւանում քիչ առաջ բերման են ենթարկվել «էմո» շարժման մի քանի անդամներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները շրջայցի ժամանակ Մանկական երկաթուղու թունելի մուտքի մոտ բազմություն են նկատել եւ մոտեցել են պարզաբանումներ պահանջելու: Երիտասարդներից մեկը՝ 19-ամյա Կարինե Սմբատյանը շարժում է արել: Ոստիկանները հարցրել են, թե ի՞նչ է պայուսակի մոտ, նա էլ ներկայացրել է իր մոտ գտնվող 2 սվին-դանակները:

Վեց երիտասարդների բերման են ենթարկել Կենտրոնի բաժին: Նրանց մոտից նաեւ ծիսական առարկաներ են հայտնաբերել: Կենտրոնի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստի առթիվ: