Կասպից ծովի անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել կասպյան երկրների 3-րդ գագաթաժողովի արդյունքում: Գագաթաժողովին մասնակցել են Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանը, Ղազախստանը եւ Ռուսաստանը:
Կասպյան երկրների ղեկավարները նաեւ համատեղ հայտարարություն են ընդունել:
Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ Կասպյան երկրների երրորդ գագաթաժողովը կայացել է նոյեմբերի 18-ին` Բաքվում:




























