ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոր account է բացել միկրոբլոգերի ծառայությունում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով երկրի ղեկավարի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովային:

«Հաշվի առնելով նախագահի account-ի հանրահայտ լինելու հանգամանքը, իսկ հիմա, ամենահամեստ հաշվարկներով,  Twitter-ում նա ունի ավելի քան 120 հազար այցելու, որոշեցինք բացել երկու account` MedvedevRussia եւ  KremlinRussia»,- հայտարարել է Տիմակովան:

Դրանից բացի, Մեդվեդեւն ունի նաեւ տեսաբլոգ տեղադրված LiveJournal-ում:

Բացի այդ, մեծ հետաքրքրություն է վայելում KermlinRussia-ի նմանակումը, որտեղ ՌԴ երեւակայական նախագահը մեկնաբանում է հասարակական-քաղաքական իրադարձությունները, հայտնում է Lenta.ru: